Վաճառքի մենեջեր

Նկարագրություն

Hr Armenia ընկերությունը փնտրում է վաճառքի մենեջեր, ով կկարողանա արդյունավետ կերպով ներակայցնել ընկերության կողմի առաջարկվող նորարարական հնարավորությունները և հետաքրքիր լուծումները։

Աշխատանքային պարտականություններ

-վաճառքների զարգացման խթանման և շահութաբերության ցուցանիշների բարձրացման ուղղությամբ իրականացվող գործընթացների պատշաճ կազմակերպում,

-վաճառքի ծավալների և հաճախորդների բազայի ընդլայնման, սպասարկման որակի ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացում,

-վաճառքի աճի նոր հնարավորությունների բացահայտում

-սահմանված ժամանակացույցերի համաձայն՝ կազմակերպված աշխատանքների, ցուցանիշների և համապատասխանաբար ստացված արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրում տնօրինությանը:

Անհրաժեշտ հմտություններ

-բարձրագույն կրթություն,
-վաճառքների ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է, վաճառքի կազմակերպման և խթանման, որակյալ սպասարկման գերազանց հմտություններ ու գիտելիքներ,
-արդյունավետ վաճառք իրականացնելու համար նոր ուղիների որոնման ունակություն,
-գրագետ խոսք, հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ,
-մտքի ճկունություն և վճռականություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
-քանակական և որակական վերլուծություններ կատարելու, խնդիրները նկատելու և դրանց օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
-ամենօրյա համակարգված աշխատանքի կազմակերպման և ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ,
- Bitrix24 CRM համակարգի տիրապետումը կդիտվի որպես առավելություն։

Աշխատանքային պայմաններ

Աշխատանքը իրականցվում է հիմնականում տանից;
Աշխատանքային ժամերն են՝ Երկ․ - Ուրբ․: 10:00 - 19:00
Աշխատավարձը՝ 30000 Ֆիքս աշխատավարձ + 20% վաճառքից (միջին աշխատավարձ 100000-130000)

Դիմելու ընթացակարգ

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց CV ուղարկել info@hrarmenia.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը և տրամադրել whatsapp կամ viber-ի հեռախոսահամար:

Կարճ նկարագրություն
  • Աշխատանքի տեսակը:

    Ամբողջ դրույք
  • Տևողություն:

    Մշտական
  • Կատեգորիա:

    Վաճառք/Ծառայության կառավարում
  • Վերջնաժամկետ:

    10.04.2020
  • Աշխատանքի վայրը:

    Երևան
  • Աշխատավարձ:

    100000-170000
  • Աշխատանքային փորձ :

    1 տարի
  • Դիտումներ:

    8099