ՀԱՇՎԱՊԱՀ

Նկարագրություն

Ֆինլեքսը սպասում է եռանդով լի երիտասարդ մասնագետների, ովքեր ունեն սովորելու ցանկություն, հաշվապահության նկատմամբ սեր և թիմում աշխատելու ունակություն:

Աշխատանքային պարտականություններ

տնտեսական գործառնությունների գրանցում, հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների, դեբիտորների և կրեդիտորների պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հաշվառում,
աշխատավարձերի, նպաստների և այլ հատուցումների հաշվարկի իրականացում և փաստաթղթերի կազմում,
սկզբնական հաշվառման փաստաթղթերի ընդունում, հաշվառում և համապատասխան գրանցումների իրականացում,
հարկերի, տուրքերի և այլ վճարումների հաշվարկման ու փոխանցման հետ կապված գործառույթների իրականացում,
հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների տվյալների հիման վրա կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության տնտեսական վերլուծությունների իրականացման աշխատանքներին մասնակցություն,
հաշվարկների, հայտարարագրերի, տեղեկությունների և այլ հաշվետվությունների կազմում և ներկայացում գլխավոր հաշվապահի հաստատմանը, վերջիններիս հանձնում համապատասխան մարմիններ,
պաշտոնեական պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում

Անհրաժեշտ հմտություններ

հաշվապահական, ֆինանսական, տնտեսագիտական կամ այլ հարակից ոլորտի բարձրագույն կրթություն,
նշված ոլորտներում աշխատանքային փորձը ցանկալի է, խրախուսվում են նաև սկսնակ մասնագետները,
համակարգչային հմտություններ (MS office փաթեթի իմացություն), ՀԾ,
հաշվային պլանի և հաշվապահական ձևակերպումների իմացություն,
հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
զարգացած տրամաբանություն, անալիտիկ մտածելակերպ,
սեղմ ժամկետներում արագ կողմնորոշվելու ունակություն

Դիմելու ընթացակարգ

Եթե համապատասխանում եք նկարագրված պայմաններին, խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն hr@finlex.am հասցեին:

Նամակի նկարագրության բաժնում խնդրում ենք նշել հաստիքի անվանումը:

Կարճ նկարագրություն
  • Աշխատանքի տեսակը:

    Ամբողջ դրույք
  • Տևողություն:

    Մշտական
  • Կատեգորիա:

    Հաշվապահություն/Հաշվետարություն
  • Վերջնաժամկետ:

    06.04.2020
  • Աշխատանքի վայրը:

    Երևան
  • Աշխատանքային փորձ :

    1-3 տարի
  • Դիտումներ:

    2861