Հեռախոսային վաճառքի մասնագետ

Նկարագրություն

Ayvazyan & Partners ընկերությունը աշխատանքի է հրավիրում հեռախոսային վաճառքի մասնագետների։

Աշխատանքային պարտականություններ

• Զանգել դասընթացներին մասնակցության հայտ ներկայացրած մասնակիցներին
• Ներկայացնել դասընթացի մանրամասները
• Մինչև մասնակցությունը պարբերաբար կապի մեջ լինել
• Կազմակերպել մասնակցության համար վճարման գործընթացները
• Պատասխանել կազմակերպության մուտքային զանգերին
• Տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն հաճախորդների հարցումներին
• Պոտենցիալ հաճախորդների բազայի հավաքագրում
• Պահպանել և բարելավել դրական հարաբերություններ հաճախորդների հետ

Անհրաժեշտ հմտություններ

• Բարձրագույն կրթություն
• Առնվազն 1 տարվա վաճառքի և հաճախորդների սպասարկման փորձ
• Հաղորդակցման գերազանց հմտություններ (գրավոր և բանավոր)
• Գրագետ խոսք, արագ կողմնորոշում
• Հայերենի գերազանց իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
• MS Office փաթեթի իմացություն
• CRM համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն
• Անընդհատ սովորելու ցանկություն
• Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
• Թիմում աշխատելու կարողություն
• Պատասխանատվության բարձր զգացում

Դիմելու ընթացակարգ

Վերը նշված պայմաններին համապատասխանելու դեպքում, խնդրում ենք Ձեր CV-ն ուղարկել info@ayvazyan.company էլ․ հասցեին։

Կարճ նկարագրություն
  • Աշխատանքի տեսակը:

    Ամբողջ դրույք
  • Տևողություն:

    Մշտական
  • Կատեգորիա:

    Վաճառք/Ծառայության կառավարում
  • Վերջնաժամկետ:

    02.04.2020
  • Աշխատանքի վայրը:

    Երևան
  • Աշխատանքային փորձ :

    1 տարի
  • Դիտումներ:

    9297