Սպասարկող-գործակալ (վաճառող)

Նկարագրություն

Կերամիկական սալիկների, սանտեխնիկայի և այլ շինարարական նյութերի վաճառքով զբաղվող ընկերություն


Աշխատանքային պարտականություններ


• Գնորդներին ներկայացնել նոր, միմյանց փոխարինող, ինչպես նաև համարժեք տեսականու ապրանքներ,
• ստուգել ապրանքների անվանումները, տեսականին, գինը. Ապահովել պահանջվող քանակի առկայությունը,
• տրամադրել խորհրդատվություն՝ վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
• անհրաժեշտության դեպքում կատարել հաշվարկներ ՝տրամագծի, մակերեսի վերաբերյալ
• ստուգել գնապիտակների առկայությունը և ապահովել դրանց ճիշտ դասավորվածությունը,
• ներկայացնել գործող զեղչային համակարգերը և ակցիաների մասին տեղեկատվություն տրամադրել հաճախորդներին,
• մասնակցել նոր ստացված ցուցանմուշների ընդունման, տեսակավորման, ցուցափեղկերի դասավորման և այլ աշխատանքների:

Անհրաժեշտ հմտություններ



-Ապրանքներիի ծագման, տեսակների, առանձնահատկությունների լիարժեք իմացություն,
-ապրանքների որակական տարբերության իմացություն և բացատրություն,
-հաճախորդի հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններ՝ սպասարկման ճկունություն,
-հաճախորդի սպասելիքները գերազանցելու և վստահություն ներշնչելու կարողություն,
-առևտրի բարձր ցուցանիշների ապահովում,
-խնդիրներ լուծելու ունակություն,
-լարված միջավայրում դինամիկ և արդյունավետ աշխատելու կարողություն:

Պահանջվող որակավորում`

- բարձրագույն կրթությունը, համակագչային գիտելիքները (1C), աշխատանքային փորձը՝ վաճառքի ոլորտում (2 տարի) ՝ պարտադիր են,
- ռուսերենի իմացությունը պարտադիր է, իսկ անգլերենինը՝ ցանկալի,
- վերջին 2 աշխատավայրերից բնութագրերը՝ պարտադիր են:



Աշխատանքային պայմաններ

Աշխատավարձը՝ 130.000 ՀՀ դրամ + վաճառքից ստացված բոնուսներ՝ Կոտայքի մարզ, գ. Վերին Պտղնի, Հյս. ավտոկայանի դիմաց գտնվող խանութ-սրահում և 120.000 ՀՀ դրամ՝ + վաճառքից ստացված բոնուսներ՝ Գարեգին Նժդեհի 25/3 հասցեի խանութ-սրահում:

Տարիքը՝ 25-45տ:

Աշխատանքային ժամերը՝ 10:00-19:00 և հանգստյան օր:

Դիմելու ընթացակարգ

Ինքնակենսագրականները (CV-ը հայերեն կամ ռուսերեն, լուսանկարով) ուղղարկել հետևյալ էլ. Հասցեին՝ hr@comfort-rv.am:

Կարճ նկարագրություն
  • Աշխատանքի տեսակը:

    Ամբողջ դրույք
  • Տևողություն:

    Մշտական
  • Կատեգորիա:

    Վաճառք/Ծառայության կառավարում
  • Վերջնաժամկետ:

    01.04.2020
  • Աշխատանքի վայրը:

    Երևան
  • Աշխատավարձ:

    120000
  • Աշխատանքային փորձ :

    1 տարի
  • Դիտումներ:

    2258