Վերապատրաստում և աշխատանք Ինեկոբանկում

Անհրաժեշտ հմտություններ

Ուսանո՞ղ ես*
Նո՞ր ես ավարտել համալսարանը
Փնտրու՞մ ես պրակտիկայի կամ աշխատանքի հնարավորություն


*Ծրագիրը նախատեսված է նախավերջին և վերջին կուրսի ուսանողների համար


«Վերապատրաստում և աշխատանք Ինեկոբանկում» ծրագրին մասնակցությունը հնարավորություն կտա.

. Ինքնադրսևորվել մի միջավայրում, որտեղ արժևորում են նորարարական գաղափարները
. Ունենալ բազմակողմանի զարգացման անհատական ծրագիր
. Ձեռք բերել մասնագիտական աճի և զարգացման հեռանկարներ
. Ստանալ ուղեգիր դեպի Ինեկոթիմի մեծ ընտանիք


Ծրագրի փուլեր.

Ծրագիրը բաղկացած է 4 փուլերից՝

. Թեստավորում*
. Հարցազրույց /Անհատական կամ խմբային/
. Վերապատրաստում
. Աշխատանքի ընդունում

*Թեստավորմանը հրավիրվում են ինքնակենսագրականների դիտարկման փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները:


Թեստավորում

Թեստը բաղկացած է տրամաբանական և մաթեմատիկական խնդիրներից, չի պահանջում մասնագիտական գիտելիքներ: Այս փուլի նպատակն է ստուգել թեկնածուների մտքի ճկունությունն ու տրամաբանական մտածողությունը:


Անհատական/Խմբային հարցազրույց

Անցկացվում է հարցազրույցների 2-3 փուլ, բացահայտելու հավակնորդների անձնական որակները, աշխարհայացքն ու համապատասխանությունն առկա թափուր պաշտոններին:


Վերապատրաստման փուլ

Յուրաքանչյուր մասնակցի համար ստեղծվում է վերապատրաստման անհատական պլան՝ ելնելով գիտելիքների մակարդակից ու պլանավորված մասնագիտացումից: Յուրաքանչյուր հավակնորդ վերապատրաստման ողջ ընթացքում ունենում է մենթոր, ով պատասխանատու է վերապատրաստման ընթացքի առավելագույն արդյունավետության համար: Վերապատրաստումը տևում է 2-3 ամիս և վարձատրվում է:


Աշխատանքի ընդունում

Վերապատրաստման ամփոփման դրական արդյունքների դեպքում թեկնածուները ստանում են աշխատանքի առաջարկ սկսելու իրենց բանկային կարիերան նախընտրելի պաշտոնում․


Ֆինանսական խորհրդատու /ք. Երևան, ք. Աբովյան/

. Հաճախորդի պահանջմունքների բացահայտում և խորհրդատվության տրամադրում
. Վաճառքների նոր սխեմաների և գործիքների նախաձեռնում և կիրառում
. Մասնակցություն բանկի կողմից կազմակերպված արտագնա վաճառքի ակցիաներին, ցուցահանդեսներին
. Բանկի վաճառքներին առնչվող այլ աշխատանքներ


Գործառնավար-գանձապահ - 0.5 և ամբողջ դրույք /ք. Երևան, ք. Հրազդան/

. Բանկի ծառայությունների պայմանների և սակագների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
. Կանխիկ գումարների և այլ արժեքների ընդունում, տրամադրում
. Միջբանկային, ներբանկային փոխանցումների իրականացում
. Բանկային, ավանդային հաշիվների համալրում/ելքագրում
. Վարկերի կանխիկ և անկանխիկ մարումների իրականացում
. Տեղեկանքների, քաղվածքների դիմումների ընդունում, տրամադրում


Բիզնես խորհրդատու /ք. Երևան, ք. Արտաշատ/

. ՓՄՁ հաճախորդների բազայի ստեղծում և ներգրավմանն ուղղված այցելությունների իրականացում
. Խորհրդատվության տրամադրում, ՓՄՁ հաճախորդների վարկային պահանջմունքների բացահայտում
. Վարկային հայտի վերլուծություն և հաստատում
. Վարկային պորտֆելի վերլուծություն, վաճառքի նոր հնարավորությունների բացահայտում և իրականացում


Դե ինչ, եթե Քեզ հետաքրքրեց այս առաջարկը, դիմի՛ր և ստացիր Քո՛ հնարավորությունը:

Դիմելու ընթացակարգ

Ինչպե՞ս դիմել

Անցի՛ր հետևյալ հղմամբ https://www.inecobank.am/hy/Individual/cv?id=494 և լրացրու՛ դիմում-հայտը մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը:

Կարճ նկարագրություն
  • Աշխատանքի տեսակը:

    Ամբողջ դրույք
  • Տևողություն:

    Մշտական
  • Կատեգորիա:

    Բանկային գործ/կրեդիտ
  • Վերջնաժամկետ:

    30.03.2020
  • Աշխատանքի վայրը:

    Երևան
  • Աշխատանքային փորձ :

    Հարկավոր չէ
  • Դիտումներ:

    4655