Վաճառքի թիմի ղեկավար

Նկարագրություն

«Բեկոն Պրոդուկտ» ընկերությունը հրավիրում է աշխատակցի ՛՛վաճառքի թիմի ղեկավարի՛՛ թափուր հաստիքը համալրելու համար:

Աշխատանքային պարտականություններ

• Վաճառքի թիմի աշխատանքի վերահսկում, աջակցում նրանց մասնագիտական աճին
• Ընկերության կողմից կազմակերպված յուրաքանչյուր առևտրային ակցիայի ժամանակին և բարձրորակ անցկացում
• Իր թիմի աշխատակիցների կողմից գովազդային նյութերի արդյունավետ օգտագործման գործընթացի վերահսկում
• Ռազմավարական կարևորություն ունեցող հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և ամրապնդում
• Վաճառքի ծավալների և հաճախորդների բազայի ընդլայնման, սպասարկման որակի ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացում և ռազմավարական պլանների մշակում
• Թրեյնինգների և ցուցադրությունների վարում՝ ըստ պահանջի
• Թիմի գործունեության և աշխատանքի արդյունավետության վերաբերյալ զեկույցների պատրաստում
• Թիմում դրական մթնոլորտի խրախուսում և խթանում
• Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իր պարտականությունների շրջանակներում այլ գործառույթների իրականացում

Անհրաժեշտ հմտություններ

• Բարձրագույն կրթություն վաճառքի, մարքեթինգի կամ կառավարման ոլորտում
• Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
• Հաղորդակցման եւ բանակցելու գերազանց հմտություններ
• Վաճառքի և սպասարկման գերազանց հմտություններ
• Ժամանակի կառավարման հմտություններ
• Վաճառքի թիմին մոտիվացնելու կարողություն
• Համակարգչային ծրագրերի իմացություն (MS office)
• Վարորդական վկայականի և անձնական մեքենայի առկայություն

Աշխատանքային պայմաններ

Պարտադիր փորձաշրջան՝ 1 ամիս
Աշխատանքային օրեր՝ 6 օր
Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00
Աշխատավարձը՝ բարձր (գործարքային)

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրություններն ուղարկել hr@bacon.am էլ. փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով՝ ՛՛Վաճառքի թիմի ղեկավար՛՛:
*Ընկերությունը գտնվում է Արզնի համայնքի սկզբնամասում:

Short Description
  • Job Type:

    Full Time
  • Employment Terms:

    Permanent
  • Category:

    Sales/service management
  • Deadline:

    30.03.2020
  • Job Location:

    Kotayk
  • Experience:

    3-5 year
  • Views:

    1763