Արտահանման մենեջեր

Նկարագրություն

«Բեկոն Պրոդուկտ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում աշխատակցի արտահանման մենեջերի թափուր հաստիքը համալրելու համար:

Աշխատանքային պարտականություններ

-Արտաքին շուկաների ուսումնասիրություն և վերլուծություն
- Նոր գործընկերների ներգրավում, բանակցությունների վարում և վաճառքի իրականացում
-Ընկերության առկա գործընկերների հետ արտահանման գործընթացների կազմակերպում՝ այդ թվում բեռնափոխադրումների կազմակերպում
-Արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վերահսկում:
-Արտաքին վաճառքների գործընթացների վերահսկում
-Արտադրանքի պահանջարկի, սպառման ծավալների, գնային քաղաքականության, սպառողների նախասիրությունների վերաբերյալ տեղեկատվության վերլուծությունների իրականացում
- Աշխատանքների ընթացքի և արդյունքի վերաբերյալ հաշվետվությունների տրամադրում տնօրինությանը

Անհրաժեշտ հմտություններ

- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, ֆինանսական կամ հարակից ոլորտում
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office, Excel-ի գերազանց իմացություն
- Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի լավ իմացություն
- Բանակցություններ վարելու կարողություն
-Անձնական մեքենայի առկայությունը ցանկալի է

Աշխատանքային պայմաններ

Պարտադիր փորձաշրջան՝ 1 ամիս
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ
Աշխատանքային ժամեր՝ 9:00-18:00

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրություններն ուղարկել hr@bacon.am էլ. փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով՝ «Արտահանման մենեջեր»:
*Ընկերությունը գտնվում է Արզնի համայնքի սկզբնամասում:

Short Description
  • Job Type:

    Full Time
  • Employment Terms:

    Permanent
  • Category:

    Sales/service management
  • Deadline:

    30.03.2020
  • Job Location:

    Kotayk
  • Experience:

    1-3 year
  • Views:

    2112