Շուկայի զարգացման պատասխանատու

Նկարագրություն

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում շուկայի զարգացման պատասխանատուների իր թիմին միանալու համար:

Աշխատանքային պարտականություններ

• Նոր հաճախորդների ներգրավում
• Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում
• Ապրանքի ներկայացում վաճառքի կետերում
• Վաճառքի կետերում ամբողջ տեսականու առկայության և դասավորվածության վերահսկում
• Հաճախորդներից պատվերների ընդունում
• Վաճառքի կետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործում
• Վաճառքի արդյունքների վերլուծություն և հաշվետվությունների ներկայացում
• Մատակարարման աշխատանքի արդյունավետ իրականացման վերահսկում
• Առաքիչների հաշվարկների անցկացման ընթացակարգի իրականացման վերահսկում

Անհրաժեշտ հմտություններ

• Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
• 1 տարվա աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում պարտադիր է
• Հաղորդակցման եւ բանակցելու հմտություններ
• Պատասխանատվության և ազնվության բարձր զգացում
• Համակարգչային ծրագրերի իմացություն (MS office)
• Անձնական մեքենայի առկայությունը պարտադիր է

Աշխատանքային պայմաններ

Պարտադիր փորձաշրջան՝ 2 շաբաթ
Աշխատանքային օրեր՝ 6 օր
Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00
Աշխատավարձը՝ բարձր (գործարքային)

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրություններն ուղարկել hr@bacon.am էլ. փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով՝ «Շուկայի զարգացման պատասխանատու»:

Short Description
  • Job Type:

    Full Time
  • Employment Terms:

    Permanent
  • Category:

    Sales/service management
  • Deadline:

    29.03.2020
  • Job Location:

    Kotayk
  • Experience:

    1-3 year
  • Views:

    1078