Հագուստի մոդելավորող

Նկարագրություն

Հելլոտեքս ընկերությունը իր թիմը համալրելու համար փնտրում է ստեղծագործական վառ երևակայությամբ հագուստի մոդելավորողի: Ոլորտում փորձը ցանկալի է, բայց առավել կարևորում ենք նպատակասլացությունը և գործին նվիրվածությունը: Իսկ փորձը կամրապնդենք միասին։

Մենք առաջարկում ենք՝

•Աշխատանք խոշոր և դինամիկ զարգացող ընկերությունում
•Փորձառու թիմի անդամ դառնալու հնարավորություն
•Մասնագիտական աճի լայն հնարավորություն
•Դրական մթնոլորտ

Աշխատանքային պարտականություններ

•Նոր հավաքածուների պլանավորում և ստեղծում,
•Մոդելների էսքիզների գծագրում,
•Մշակման բոլոր փուլերի մանրակրկիտ դետալավորում,
•Նորաձևության թրենդերի, ինչպես նաև կտորի հետազոտություն,
•Վաճառքի, մարքեթինգի, գնումների և արտադրական թիմերի հետ անընդհատ սերտ համագործակցություն՝ հաճախորդների պահանջմունքների, շուկայական պահանջների և գնային մրցակցության բավարարման նպատակով,
•Պաշտոնից բխող այլ գործընթացների իրականացում։

Անհրաժեշտ հմտություններ

•Մասնագիտական կրթություն՝ հագուստի մոդելավորման կամ դիզայնի ոլորտում,
•Adobe Photoshop, Corel Draw ,Adobe Illustrator ծրագրերի իմացություն կդիտվի որպես առավելություն,
•Կրեատիվ մտածողություն
•Թիմում աշխատելու կարողություն
•Առաջադրանքների ճշտգրիտ և ժամանակին կատարելու ունակություն
•Պատասխանատվության բարձր զգացում:

Աշխատանքային պայմաններ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-շաբաթ
Աշխատանքային ժամեր՝ 09։00-18։00

Դիմելու ընթացակարգ

Լրացուցիչ տեղեկություն՝

Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին,խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr@hellotex.am հասցեին՝ վերնագրում լրացնելով այն հաստիքը, որի համար դիմում եք։

Կարճ նկարագրություն
  • Աշխատանքի տեսակը:

    Ամբողջ դրույք
  • Տևողություն:

    Մշտական
  • Կատեգորիա:

    Արվեստ/Դիզայն/Ճարտարապետություն
  • Վերջնաժամկետ:

    28.03.2020
  • Աշխատանքի վայրը:

    Երևան
  • Աշխատանքային փորձ :

    1 տարի
  • Դիտումներ:

    2942