Ադմինիստրատոր – օպերատոր

Նկարագրություն

Բարսիս ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ընդունարանի ադմինիստրատոր-օպերատորի

Աշխատանքային պարտականություններ


1 ) Պատասխանել տեղական և արտասահմանյան մուտքային զանգերին հայերեն, ռուսերեն և / կամ անգլերեն լուզուներով և անհրաժեշտության դեպքում այն ուղղորդել համապատասխան ստորաբաժանում։
2 ) Դիմավորել հյուրերին, այցելուներին։
3 ) Ճշտել այցելուի այցի նպատակը, տրամադրել նրան անհրաժեշտ տեղեկատվություն, անհրաժեշտության դեպքում նրան ուղղորդել համապատասխան ստորաբաժանում։
4 ) Այցելուի ներկայացնել Ընկերությունում առկա թափուր աշխատատեղերի և դրանց դիմելու ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվություն։
5 ) Գրանցել այցելուների բողոքները/ առաջարկները և փոխանցել համապատասխան ստորաբաժանումներ։
6 ) Տրամադրել խորհրդատվություն Երևանում և մարզերում Ընկերության վաճառքի կետերի, նրանց հասցեների, հեռախոսահամարների և աշխատաժամերի վերաբերյալ։

Անհրաժեշտ հմտություններ

1 ) Բարձրագույն կրթություն` ցանկալի է անգլերեն լեզվի ուսումնական բարձրագույն հաստատությունում։
2 ) Հաղորդակցվելու գերազանց ունակություն:
3 ) Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
4 ) MS Office փաթեթի /մասնավորապես Word,Excel/ շատ լավ իմացություն:
5 ) Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն:
6 ) Սթրեսակայունություն:
7 ) Պատասխանատվության զգացում:
8 ) Նմանատիպ աշխատանքային փորձը ցանկալի է:
9 ) Այլ օտար լեզվի իմացությունը խրախուսական է (իտալերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն)

Աշխատանքային պայմաններ

Աշխատանքային ժամեր՝ 9.30։00 -18։30
5 օրյա աշխատանքային շաբաթ, շաբաթ և կիրակի՝ հանգստյան օրեր
Երկարաժամկետ

Դիմելու ընթացակարգ

Կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունները hr@barsis.am էլ. հասցեին , գունավոր լուսանկարով։
Խնդրում ենք նամակի վերնագրում հստակ նշել աշխատատեղի անվանումը՝ <<Ադմինիստրատոր – օպերատոր>>
Հստակ նշել օտար լեզուների գրավոր և բանավոր իմացության մակարդակը:

Short Description
  • Job Type:

    Full Time
  • Employment Terms:

    Permanent
  • Category:

    Administrative/office-work
  • Deadline:

    22.03.2020
  • Job Location:

    Yerevan
  • Experience:

    1 year
  • Views:

    4995