Մարքեթոլոգ

Նկարագրություն

Ոլորտ՝ շինանյութի ներկրում և վաճառք

Աշխատանքային պարտականություններ


- Իրականացնել շուկայի ընդհանուր հետազոտություններ, առկա պահանջարկի և մրցակիցների առաջարկների մասին մասնավոր հետազոտություններ:
• Մշակել ռազմավարություն՝ ուղղված շուկայում ընկերության մասնաբաժինը մեծացնելուն:
• Ստեղծել և մշակել հաճախորդների բազա:
• Ներկայացնել հաճախորդների հետ հարաբերությունների արդյունավետ կառավարման ծրագրեր:
• Ընտրել և ներդնել ապրանքների իրացումը խթանող արդյունավետ համակարգեր, հետևել գործընթացի իրականացմանը (CRM կամ այլ համակարգերի միջոցով) :
• Հետևել վաճառքի ընթացքին և կատարել համապատասխան եզրահանգումներ՝ վաճառքի ծավալները մեծացնելու վերաբերյալ:
• Կատարել հիմնավոր առաջարկություններ խանութ-սրահներում ներկայացվող ապրանքների վաճառքը մեծացնելու և ընկերության մրցունակությունը շուկայում ավելացնելու վերաբերյալ:

Անհրաժեշտ հմտություններ


Տիրապետել՝
• մարքեթինգի հիմունքներին,
• տիրապետել վերլուծական հմտություներին,
• վերլուծական մտածողությանը,
• վաճառքի գործընթացին հետևելու և համապատասխան եզրահանգում կատարելու հմտություներին,
• վաճառքի ծավալները մեծացնելու կարողությանը
• գնորդների մասին ամբողջական տեղեկատվություն հավաքագրելու կարողությանը և տեսանելի հեռանկարին ուղղված՝ գործնական հարաբերությունները զարգացնելու կարողությանը,
• տվյալների և վաճառքի գործընթացի արդյունավետ կառավարման ժամանակակից գործիքների կարողությանը,
• արդյունավետ հաղորդակցման հմտություններին
• նորարար և կրեատիվ մտածողությանը:

Պահանջվող որակավորում՝

- բարձրագույն տնտեսագիտական կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում,
- աշխատանքային փորձ՝ շինանյութի մանրամեծածախ առևտրի ոլորտում /3 տարի և ավելի/,
- ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- հաշվապահական 1C ծրագրի իմացություն,
- պարտաճանաչ, աշխատասեր, եռանդուն, նպատակասլաց:

Աշխատանքային պայմաններ

Տարիքը՝ 25- 45տ:

Աշխատավարձը՝ պայմանագրային:

Ներկայացնել բնութագրեր՝ վերջին 2 աշխատավայրերից:

Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00 և հանգստյան օր:

Դիմելու ընթացակարգ

Ինքնակենսագրականները ուղղարկել /հայերեն կամ ռուսերեն, լուսանկարով/ հետևյալ էլ փոստին՝ hr@comfort-rv.am:

Կարճ նկարագրություն
  • Աշխատանքի տեսակը:

    Ամբողջ դրույք
  • Տևողություն:

    Մշտական
  • Կատեգորիա:

    Մարկետինգ/Գովազդ/ՀԿ
  • Վերջնաժամկետ:

    14.03.2020
  • Աշխատանքի վայրը:

    Երևան
  • Աշխատանքային փորձ :

    1-3 տարի
  • Դիտումներ:

    3591