Գործակալական խմբի ղեկավար, ք.Վանաձոր

Աշխատանքային պարտականություններ

- Գործակալական խմբի (15-20 գործակալ) համար նախատեսված վաճառքների պլանի կատարում
- Նոր գործակալների ներգրավում
- Նոր գործակալների ուսուցում, նրանց աշխատանքի կազմակերպում, կոորդինացում և վերահսկում, անմիջական մասնակցություն հաճախորդի սպասարկման գործընթացին ըստ անհրաժեշտության
- Խմբի վաճառքի գործընթացի կառավարում և ներքին հաշվետվությունների կազմում

Անհրաժեշտ հմտություններ

- Բարձրագույն կրթություն
- Ակտիվ վաճառքների առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
- Առնվազն 1 տարվա ղեկավաման փորձ (10-20 հոգուց բաղկացած խմբի)
- Հաղորդակցվելու գերազանց ունակություն և կազմակերպչական ձիրք
- MS Office փաթեթի (մասնավորապես Word, Excel) գերազանց իմացություն
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
- Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
- Ապահովագրության ոլորտում աշխատելու ցանկություն

Աշխատանքային պայմաններ

- Աշխատանք Հայաստանի ամենախոշոր ապահովագրական ընկերությունում
- Կայուն աշխատավարձ + բոնուսներ պլանների կատարման համար
- Անվճար կորպորատիվ ուսուցում
- Մասնագիտական աճի և առաջխաղացման հնարավորություն ընկերության տարբեր մասնաճյուղերում

Դիմելու ընթացակարգ

Ինքնակենսագրությունն ուղարկել hr@rgs.am էլ.փոստի հասցեով՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը և քաղաքը:

Short Description
  • Job Type:

    Full Time
  • Employment Terms:

    Permanent
  • Category:

    Sales/service management
  • Deadline:

    11.03.2020
  • Job Location:

    Vanadzor
  • Experience:

    1-3 year
  • Views:

    2155