Գործակալական խմբի համակարգող,ք.Բերդ

Աշխատանքային պարտականություններ

- Գործակալական խմբի (5-10 գործակալ) համար նախատեսված վաճառքների պլանի կատարում
- Նոր գործակալների ներգրավում
- Նոր գործակալների ուսուցում, նրանց աշխատանքի կազմակերպում, կոորդինացում և վերահսկում, անմիջական մասնակցություն հաճախորդի սպասարկման գործընթացին ըստ անհրաժեշտության
- Խմբի վաճառքի գործընթացի կառավարում և ներքին հաշվետվությունների կազմում

Անհրաժեշտ հմտություններ

- Բարձրագույն կրթություն
- Ակտիվ վաճառքների առնվազն 1 տարվա փորձ
- Ղեկավաման փորձը ցանկալի է
- MS Office փաթեթի (մասնավորապես Word, Excel) գերազանց իմացություն
- Հաղորդակցվելու գերազանց ունակություն և կազմակերպչական ձիրք
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
- Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք
- Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
- Ապահովագրության ոլորտում աշխատելու ցանկություն

Աշխատանքային պայմաններ

- Աշխատանք Հայաստանի ամենախոշոր ապահովագրական ընկերությունում
- Կայուն աշխատավարձ + բոնուսներ պլանների կատարման համար
- Անվճար կորպորատիվ ուսուցում
- Մասնագիտական աճի և առաջխաղացման հնարավորություն ընկերության տարբեր մասնաճյուղերում

Դիմելու ընթացակարգ

Ինքնակենսագրությունն ուղարկել hr@rgs.am էլ.փոստի հասցեով՝ նամակի վերնագրում նշելով՝ "Գործակալական խմբի համակարգող, Բերդ":

Կարճ նկարագրություն
  • Աշխատանքի տեսակը:

    Ամբողջ դրույք
  • Տևողություն:

    Մշտական
  • Կատեգորիա:

    Վաճառք/Ծառայության կառավարում
  • Վերջնաժամկետ:

    10.03.2020
  • Աշխատանքի վայրը:

    Բերդ
  • Աշխատանքային փորձ :

    1 տարի
  • Դիտումներ:

    2856