Անալիտիկ՝ մոբայլ և վեբ պրոդուկտների գծով

Նկարագրություն

Web Apricot ընկերությունը փնտրում է անալիտիկ՝ մոբայլ և վեբ պրոդուկտների գծով։ Անալիտիկը մասնակցում է պրոդուկտի նախագծման աշխատանքներին, իրականացնում է աշխատանքների ընթացիկ վերահսկում և վերջնական թեստավորում:

Աշխատանքային պարտականություններ

-Հաճախորդների հետ խնդրի ձևակերպում և պրոդուկտի նախագծում
-Աշխատանքների ընթացիկ վերահսկում
-Պրոդուկտի թեստավորում և հանձնում

Անհրաժեշտ հմտություններ

-Ուշադրություն ինչպես դետալների, այնպես էլ ամբողջական պատկերի նկատմամբ
-Անալիտիկ և համակարգված մտածելակերպ
-Հաճախորդների հետ շփվելու, բանակցելու, խնդիր դնելու հմտություններ
-Գործընթացների և պատճառահետևանքային կապերի մասին ճիշտ պատկերացում, դրանց նախագծման հմտություններ -Աշխատանքային փորձը որևէ ոլորտում պարտադիր է (նմանատիպ ոլորտի փորձը կդիտվի որպես մեծ առավելություն)

Աշխատանքային պայմաններ

Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթի-ուրբաթ – 10:00-18:30, շաբաթ – 10:00-13:00
Փորձաշրջան և ուսուցում՝ 2 ամիս
Դիմելու համար hr@webapricot.com էլ.հասցեին ուղարկել հետևյալը՝
1. CV-ն նկարով
2. Կատարված առաջադրանքը
Նամակի վերնագրում անպայման նշել “Անալիտիկ՝ մոբայլ և վեբ պրոդուկտների գծով”

Դիմելու ընթացակարգ

Դիմելու համար պետք է կատարել հետևյալ առաջադրանքը՝
Գծագրել և ուղարկել բջջային հավելվածի նախագիծ
Գծագրել և ուղարկել բջջային հավերվածի նախագիծ (ցանկացած տեսակի գծագիր), որով իրեր գտած մարդիկ տեղադրում են գտնված իրերը, իսկ իրեր կորցրած մարդիկ փորձում են դրանք գտնել:

Short Description
  • Job Type:

    Full Time
  • Employment Terms:

    Permanent
  • Category:

    Retail business
  • Deadline:

    10.03.2020
  • Job Location:

    Yerevan
  • Salary:

    150000-400000
  • Experience:

    Not Necessary
  • Views:

    2822